Քաղաքացիությունը իրավունք է, ոչ թե հասցե
Ոչ մի քաղաքացի՝ առանց ձայնի
Մենք պայքարում ենք, որպեսզի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ունենա համընդհանուր և հավասար ընտրելու իրավունք՝ անկախ բնակության վայրից։ Վերականգնենք սահմանադրական արդարությունը և պաշտպանենք ժողովրդավարական մասնակցությունը։
2026
Օրենսդրական փոփոխությունների հետևանքների հանրային վերահսկում
ՀՀ
Յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունք՝ հավասար հիմքով
1 ձայն
Յուրաքանչյուր ձայն կարևոր է և պետք է պաշտպանվի
Menq
Տեղեկատվական բաժիններ
Վերականգնենք համընդհանուր և հավասար ընտրական իրավունքը Ընտրելու իրավունքը քաղաքացու հիմնարար սահմանադրական իրավունքն է։ 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված և հուլիսի 24-ին ուժի մեջ մտած «Ընտրական օրենսգիրք» և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքներում կատարված փոփոխություններից հետո հազարավոր քաղաքացիներ զրկվել են ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու սահմանադրական իրավունքից։ «Menq» նախաձեռնությունը միավորում է քաղաքացիներին, իրավաբաններին, փորձագետներին և կազմակերպություններին՝ այդ իրավունքը պաշտպանելու և վերականգնելու համար։
Շարժման մասին
Մեր առաքելությունը, նպատակները և արժեքները
Իմացեք, թե ովքեր ենք մենք, ինչպես ենք աշխատում և որ սկզբունքների վրա ենք հիմնված։
Օրենքի մասին
Սահմանադրություն, օրենսդրություն և միջազգային նորմեր
4 հիմնական բաժիններ՝ նստակեցության ցենզի, սահմանադրական հիմնավորում, հակասություններ և միջազգային պրակտիկա մասին։
Մեդիա
Տեսանյութեր, նկարներ և այլ մեդիա
Դիտեք հայտարարությունների, քաղաքացիական հանդիպումների և իրավական վերլուծությունների տեսանյութերն ու նկարները։
Կապ
Միացեք, հաղորդեք կամ համագործակցեք
Գրեք մեզ հետ, դարձեք կամավոր կամ ուղարկեք խախտումների մասին հաղորդում։
Մեր առաքելությունը
Վերականգնենք համընդհանուր և հավասար ընտրական իրավունքը
Վերականգնենք համընդհանուր և հավասար ընտրական իրավունքը Ընտրելու իրավունքը քաղաքացու հիմնարար սահմանադրական իրավունքն է։ 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված և հուլիսի 24-ին ուժի մեջ մտած «Ընտրական օրենսգիրք» և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքներում կատարված փոփոխություններից հետո հազարավոր քաղաքացիներ զրկվել են ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու սահմանադրական իրավունքից։ «Menq» նախաձեռնությունը միավորում է քաղաքացիներին, իրավաբաններին, փորձագետներին և կազմակերպություններին՝ այդ իրավունքը պաշտպանելու և վերականգնելու համար։
Մեր նախաձեռնությունը ստեղծվել է մեկ անսասան սկզբունքով․ քաղաքացիությունը իրավունք է, այլ ոչ թե հասցե։Մենք համոզված ենք, որ ժողովրդավարությունը հիմնված է հավասարության, մասնակցության և օրենքի գերակայության վրա։ Այդ պատճառով մեր նպատակն է ձևավորել հանրային ու մասնագիտական լայն աջակցություն, բարձրացնել իրազեկվածությունը և նպաստել իրավական ու օրենսդրական արդյունավետ լուծումների որոնմանը։
Մեր առաքելությունը
• Նպաստել ընտրական իրավունքի լիարժեք վերականգնմանը։
• Ապահովել սահմանադրական իրավունքների արդյունավետ իրացումը։
• Խթանել հանրային քննարկումը և քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունը։
Գործունեության հիմնական ուղղությունները
• Հանրային իրազեկում և քաղաքացիների մոբիլիզացիա։
• Իրավական և ինստիտուցիոնալ պայքար։
• Հանրային, միջազգային և մեդիա աջակցության ապահովում։
Մեր արժեքները
• Մարդու իրավունքների գերակայություն։
• Սահմանադրականություն և օրենքի գերակայություն։
• Թափանցիկություն և հաշվետվողականություն։
• Խաղաղ, իրավական և քաղաքացիական պայքար։
Միացե՛ք նախաձեռնությանը
Գրանցվե՛ք որպես աջակից կամ կամավոր, մասնակցե՛ք քննարկումներին և տարածե՛ք ստուգված տեղեկատվությունը։ Յուրաքանչյուր քաղաքացու ձայնը կարևոր է։
Հանրային իրազեկում և քաղաքացիների մոբիլիզացիա
Իրավական և ինստիտուցիոնալ պայքար՝ մասնագետների հետ
Հանրային, միջազգային և մեդիա աջակցություն՝ լայն լուսաբանման համար
«Ոչ մի քաղաքացի՝ առանց ձայնի»
Menq
Վերջին նորությունները
Armenians abroad challenge new restrictions on voting rights
For Byurakn Ishkhanyan, an Armenian writer and data scientist living in Denmark, holding an Armenian passport...
Կարդալ ամբողջըՍահմանադրական դատարանի որոշում։
Կարդալ ամբողջը
Իսրայել․ արտերկրում բնակվող քաղաքացիների վերադարձի նշանակությունը խորհրդարանական ընտրությունների համար
Կարդալ ամբողջը
Menq
Միացեք նախաձեռնությանը
Ընտրական իրավունքի պաշտպանությունը յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունն է։ Կապվեք մեզ հետ՝ մասնակցելու, աջակցելու կամ համագործակցության համար։