Menq
Օրենքի մասին
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ Է ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ԱՐՇԱՎ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՔԸ
1 / Overview
Սահմանափակվել է ընտրական իրավունքը
Սահմանափակվել է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը․ սկսում ենք արշավ՝ մեր սահմանափակված իրավունքը վերականգնելու համար
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքներով սահմանափակվում է արտերկրում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիներիս ընտրական իրավունքը՝ սահմանելով նստակեցության ցենզ։
Սահմանվել է ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար քվեարկության կամ հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ, դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 և ավելի օր գտնվելու պահանջ (նստակեցության ցենզ):
Օրենքների նախագիծը շրջանառության մեջ է դրվել 2026 թվականի հունիսի 12-ին և, դիտորդական ու իրավապաշտպան կազմակերպությունների փաստմամբ, որևէ հանրային քննարկման չի արժանացել։ Այն ընդունվել է երկու ընթերցմամբ՝ գրեթե անմիջապես, առանց շահագրգիռ կողմերի հետ քննարկումների։
Օրենքներիի ընդունման դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ և անհատ քաղաքացիներ՝ հանդես գալով համապատասխան հայտարարություններով, դիմումներով ու բողոքներով։
Օրենքները համարվում են խնդրահարույց և հակասահմանադրական. դրանք հակասում են նաև ընտրական իրավունքի վերաբերյալ միջազգային կառույցների նորմերին ու ստանդարտներին՝ վտանգելով ժողովրդավարությունը։
Արտերկրում բնակվող մի խումբ քաղաքացիներ ՀՀ Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակներում սկսել են արշավ՝ վերը նշված օրենքներով սահմանված նստակեցության ցենզը վերացնելու նպատակով։

2 / The law is unconstitutional
Օրենքը հակասահմանադրական է
Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակումը հակասում է Սահմանադրությանը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած օրենսդրական փոփոխությունները, որոնք արտերկրում բնակվող քաղաքացիների համար սահմանում են բնակության (նստակեցության) ցենզ, ըստ իրավաբանների, ընտրական իրավունքի փորձագետների, հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների հայտարարությունների, ունեն ակնհայտ հակասահմանադրական բնույթ։
Իրավահամեմատական և սահմանադրական-իրավական քննությունը ցույց է տալիս, որ ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար Հայաստանում վերջին երկու տարում առնվազն 366 օր փաստացի գտնվելու պահանջը ոչ միայն խնդրահարույց է, այլև ուղղակիորեն հակասում է ՀՀ Մայր օրենքին։
ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածը երաշխավորում է քաղաքացիների ընտրական իրավունքը՝ սահմանելով ընդամենը երկու պարզ նախապայման․
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- 18 տարեկանը լրացած լինելը։
Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է այն դեպքերի սպառիչ ցանկը, երբ անձը կարող է զրկվել ընտրելու, ընտրվելու կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքից։ Դրանք են՝
- Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձինք․
- Դիտավորությամբ կատարված ծանր հանցանքի համար դատապարտված ու պատիժ կրող անձինք։
Հայաստանի Հանրապետությունում չգտնվելը կամ երկրից բացակայելն այդ ցանկում ներառված չէ։
Քանի որ Սահմանադրությունն ինքն է սպառիչ թվարկել ընտրական իրավունքի սահմանափակման հիմքերը, օրենսդիրը (Ազգային ժողովը) իրավասու չէ օրենքով ավելացնելու որևէ նոր (երրորդ) բացառություն։ Եթե Սահմանադրությունը որևէ հարցի կարգավորում չի պատվիրակում օրենքին (չի նախատեսում, որ «օրենքով կարող են սահմանվել այլ բացառություններ»), ապա օրենքով լրացուցիչ սահմանափակում մտցնելն ուղղակիորեն հակասահմանադրական է։
Օրենսդիրն իրավասու է կարգավորել ընտրությունների անցկացման ընթացակարգերը, սակայն իրավասու չէ սահմանել Սահմանադրությամբ չնախատեսված լրացուցիչ ցենզեր։
Կարևոր է նաև խնդրին անդրադառնալ քաղաքացիության ինստիտուտի էության տեսանկյունից։ Քաղաքացիությունը ապահովում է անձի և պետության միջև առկա հիմնարար իրավական կապը։ Անկախ նրանից՝ քաղաքացին ժամանակավորապես բնակվում է Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս․
— Շարունակում է կրել սահմանադրական պարտականություններ․
— Օգտվում է պետության պաշտպանությունից։
Օրենքով «լրացուցիչ կապի աստիճան» կամ նստակեցության պահանջ սահմանելը փաստացի վերանայում է քաղաքացիության ինստիտուտի բուն էությունը։
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ նշված օրենսդրական փոփոխություններով փաստացի խախտվում են համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի սահմանադրական սկզբունքները, որոնք կազմում են ժողովրդավարության և քաղաքացիության կորիզը։ Ընտրական իրավունքի նման սահմանափակումն անմիջականորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 2-րդ (ժողովրդաիշխանություն), 28-րդ և 29-րդ (իրավահավասարություն և խտրականության արգելք), 48-րդ (ընտրական իրավունք), ինչպես նաև 78-րդ (համաչափության սկզբունք) հոդվածների պահանջներին։

3 / Contradictions and disproportionality
Հակասություններ և անհամաչափություն
Օրենսդրական փոփոխությունները առաջացնում են տրամաբանական հակասություններ և անհամաչափություն
Սահմանված սահմանափակումը պարունակում է նաև ակնհայտ անտրամաբանական դրույթներ, որոնք ի հայտ են գալիս համեմատական վերլուծության արդյունքում․
• Ընտրողի և թեկնածուի ցենզերի անհամաչափություն․
ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածով ԱԺ պատգամավորի թեկնածուի համար սահմանված է վերջին 4 տարում առնվազն 2 տարի Հայաստանում բնակվելու պահանջ (ժամանակի 50%-ը)։ Նոր փոփոխություններով հասարակ ընտրողից պահանջվում է վերջին 2 տարում առնվազն 366 օր գտնվել Հայաստանում (դարձյալ 50%-ը, բայց կրկնակի կարճ դիտարկման պատուհանով)։ Արդյունքում ստացվում է իրավական կոլիզիա․ քաղաքացին կարող է որակավորվել որպես ԱԺ պատգամավորի թեկնածու, բայց իրավունք չունենալ քվեարկելու այն ընտրություններում, որոնցում առաջադրված է։
• Բանակում ծառայելու պարտականություն՝ առանց ձայնի իրավունքի․
Արտերկրում բնակվող 18 տարին լրացած երիտասարդը կարող է վերադառնալ Հայաստան, զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության և կատարել պետության հանդեպ ամենածանր պարտականությունը։ Սակայն, քանի որ նա նախորդող 2 տարում 366 օր չի գտնվել Հայաստանում, զրկվում է քվեարկելու իրավունքից։ Պետությունը քաղաքացուց պահանջում է առավելագույն նվիրում պաշտպանության ոլորտում, բայց մերժում է նրա ամենատարրական քաղաքական իրավունքը։

4 / International standards
Միջազգային նորմեր
Ընտրական իրավունքի սահմանափակումը հակասում է միջազգային նորմերին և ժողովրդավարական չափանիշներին
Քսանմեկերորդ դարում ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքներից մեկը ներառականությունն է: Ընտրական իրավունքն այլևս չի դիտարկվում որպես պետության կողմից շնորհված արտոնություն. կանխավարկածը գործում է հօգուտ քաղաքացիների ընտրություններին առավելագույն ընդգրկման:
Չնայած սրան, տարբեր պետություններ փորձում են նստակեցության պահանջների (պարտադիր բնակության ժամկետների) միջոցով սահմանափակել արտերկրում բնակվող իրենց քաղաքացիների ընտրական իրավունքը: Միջազգային իրավական նախադեպերը, Վենետիկի հանձնաժողովի չափանիշներն ու տարբեր երկրների բարձրագույն դատարանների որոշումները միանշանակորեն վկայում են, որ նման սահմանափակումները հաճախ հակասում են ժողովրդավարական չափանիշներին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Շինդլերն ընդդեմ Միացյալ Թագավորության» (Shindler v. the United Kingdom) գործով վճռում սահմանել է հույժ կարևոր սկզբունքներ, որոնք ուղենիշ են հանդիսանում եվրոպական իրավական տարածքի համար. Սկզբունքների համաձայն պետության կողմից կիրառվախ միջոցները պետք է համատեղելի լինեն ընտրական իրավունքի հետ, դրանք պետք է չխաթարեն իրավունքի բուն էությունը, չզրկեն այն արդյունավոտությունից, հետապնդեն իրավաչափ նպատակ և լինեն համաչափ։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, մեկնաբանելով «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 25-րդ հոդվածը (General Comment No. 25), սահմանում է, որ ընտրական իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է լինի օբյեկտիվ և ողջամիտ: Սոսկ արտերկրում բնակվելու հիմքով քաղաքացուն քվեարկելու իրավունքից զրկելը համարվում է «անհիմն սահմանափակում» (unreasonable restriction) և հակասում է օրենքի առջև հավասարության սկզբունքին:
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը՝ ընտրական օրենսդրության առաջատար փորձագիտական մարմինը, իր «Ընտրական հարցերով լավագույն փորձի կանոններում» (Code of Good Practice in Electoral Matters) հստակ ջրբաժան է դնում նստակեցության ցենզի կիրառման հարցում՝ տարանջատելով ՏԻՄ (տեղական) և համապետական ընտրությունները։ Եթե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պարագայում նստակեցության ցենզի սահմանումը համարվում է իրավաչափ, ապա համապետական ընտրությունների դեպքում այն դիտարկվում է որպես անհամաչափ սահմանափակում։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) իր թիվ 1714 (2005) Հանձնարարականով շեշտում է, որ քաղաքացու և պետության կապը չի կտրվում սահմանը հատելիս։ Արտերկրում գտնվող քաղաքացին շարունակում է կրել պարտավորություններ (օրինակ՝ զինվորական հաշվառում կամ դիվանագիտական կախվածություն)։ Ուստի, պետությունը պետք է ոչ թե պատժի նրան բնակության վայրը փոխելու համար, այլ ստեղծի տեխնիկական պայմաններ (հյուպատոսական, փոստային կամ էլեկտրոնային քվեարկություն), որպեսզի անձն իրացնի Սահմանադրությամբ սահմանված իր ընտրական իրավունքը։
Ուշագրավ է Մոնտենեգրոյի և Կանադայի փորձը։ Մոնտենեգրոյի Սահմանադրությամբ և ընտրական օրենսդրությամբ նախատեսված էր 2 տարվա նստակեցության պահանջ ընտրություններին մասնակցելու համար: Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (OSCE/ODIHR) այս պահանջը գնահատեցին որպես անհիմն սահմանափակում, որը հակասում է միջազգային չափանիշներին: Արդյունքում, Մոնտենեգրոյին հստակ հանձնարարական տրվեց հեռացնել նստակեցության ժամկետի պահանջը թե՛ Սահմանադրությունից, թե՛ ներպետական օրենսդրությունից:
1993 թվականին Կանադայի ընտրական օրենսգրքում (Canada Elections Act) կատարվեց փոփոխություն, որով արտերկրում ավելի քան 5 տարի անընդմեջ բնակվող քաղաքացիները զրկվում էին համապետական ընտրություններին քվեարկելու իրավունքից: Կանադայի Գերագույն դատարանը (Supreme Court of Canada) «Ֆրանկն ընդդեմ Կանադայի» (Frank v. Canada) գործով 2019 թվականի հունվարի 11-ին կայացրեց վճիռ: Դատարանը 5 տարվա նստակեցության սահմանափակումը ճանաչեց հակասահմանադրական և վերականգնեց արտերկրում բնակվող բոլոր Կանադայի քաղաքացիների քվեարկելու իրավունքը; դատարանը արձանագրեց, որ քաղաքացիությունը ընտրական իրավունքի հիմնական չափանիշ է, իսկ երկրից դուրս գտնվելու ժամանակահատվածը չի նվազեցնում քաղաքացու կապը սեփական հայրենիքի հետ: Դատական վճռի համաձայն ժամանակակից աշխարհում (գլոբալիզացիա, թվային տեխնոլոգիաներ) արտերկրում բնակվող քաղաքացիները պահպանում են սերտ սոցիալական, տնտեսական և մշակութային կապեր իրենց երկրի հետ, ուստի նրանց ձայնի իրավունքից զրկելն անհամաչափ է:
Միջազգային իրավունքն ու առաջադեմ իրավակիրառ պրակտիկան հստակ սահմանում են. արտերկրում բնակվելու փաստը կամ դրա տևողությունը չեն կարող հիմք հանդիսանալ քաղաքացուն համապետական ընտրություններում ձայնի իրավունքից մեխանիկորեն զրկելու համար: Պետության պարտականությունն է՝ սահմանափակումներ մտցնելու փոխարեն մշակել այնպիսի ընթացակարգեր (դեսպանատներում քվեարկություն, փոստային կամ էլեկտրոնային քվեարկություն), որոնք կապահովեն արտերկրում գտնվող բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումը: