M Menq Հայկական քաղաքացիական իրավունքներ

Շարժման մասին

Ընտրական իրավունքի վերականգնման արշավը

Քաղաքացիական նախաձեռնություն է, որը նպաստում է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի պաշտպանությանն ու լիարժեք վերականգնմանը։

Արշավը ձևավորվել է 2026 թվականին՝ քաղաքացիների, իրավաբանների, հասարակական գործիչների և կամավորների նախաձեռնությամբ՝ համոզմամբ, որ ընտրական իրավունքը ժողովրդավարության հիմնարար արժեքներից է։

Մեր տեսլականը
Նպաստել ընտրական իրավունքների պաշտպանության, հանրային իրազեկման և իրավական գործընթացների զարգացման միջոցով այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է լիարժեք մասնակցել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական կյանքին։

Մեր առաքելությունը
Նպաստել ընտրական իրավունքների պաշտպանության, հանրային իրազեկման և իրավական գործընթացների զարգացման միջոցով այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է լիարժեք մասնակցել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական կյանքին։

Մեր նպատակները
- բարձրացնել հանրային իրազեկվածությունը ընտրական իրավունքների վերաբերյալ
- միավորել Հայաստանի և սփյուռքի քաղաքացիներին ընդհանուր քաղաքացիական նախաձեռնության շուրջ
- պատրաստել մասնագիտական և իրավական հիմնավորումներ
- աջակցել հանրային երկխոսությանը պետական մարմինների, փորձագետների և քաղաքացիական հասարակության միջև
- նպաստել իրավական և օրենսդրական լուծումների քննարկմանը

Ինչպես ենք աշխատում
Մեր աշխատանքը հիմնված է խաղաղ, իրավական և թափանցիկ գործունեության վրա։ Մենք կազմակերպում ենք տեղեկատվական արշավներ, հանրային քննարկումներ, ստորագրահավաքներ, հանդիպումներ մասնագետների հետ, հավաքագրում ենք քաղաքացիների փորձը և մշակում փաստահեն առաջարկություններ։

Արշավի ընթացքում ձևավորվում են կամավորների ցանց, փորձագիտական խորհուրդ և համագործակցային հարթակներ, որոնք նպաստում են նախաձեռնության արդյունավետ և մասնագիտական աշխատանքին։

Ինչպես կարող եք աջակցել
- դառնալով կամավոր
- մասնակցելով հանրային միջոցառումներին
- տարածելով տեղեկատվությունը
- կիսվելով ձեր փորձով
- մասնակցելով հանրային քննարկումներին
- աջակցելով մեր հետազոտական և իրազեկման աշխատանքներին

Մենք հավատում ենք, որ ուժեղ ժողովրդավարությունը կառուցվում է ակտիվ քաղաքացիների մասնակցությամբ, փոխադարձ հարգանքով և բաց հանրային երկխոսությամբ։

Մարդու իրավունքների հարգանքը

Սահմանադրականության և օրենքի գերակայությունը

Ժողովրդավարություն և քաղաքացիական մասնակցությունը

Հավասարություն և խտրականության բացառման սկզբունքը

Թափանցիկությունը և հաշվետվողականությունը

Խաղաղ և իրավական ճանապարհով փոփոխությունների իրականացումը

Կապ